Հայաստան
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ
Տեղեկացնում ենք, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։
212 հարցազրույց, 4.9 մլն դիտում՝ մեկ կիսամյակում
Facebook սոցիալական կայքի անձնական հաշվից ուղիղ եթերում թողարկվել է 35 թեմատիկ զրույց, որոնք վերաբերել են հանրային կյանքի տարբեր հրատապ և արդիական թեմաների ու խնդիրների»։
ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության ակցիաների միջադեպի գործով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Այդ ընթացքում 37–ամյա տղամարդը, նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, ոտքով հարվածել է վերջինիս ոտքին, ապա՝ ոստիկանական վահանին: Իսկ 42–ամյա տղամարդը ծխարձակող առարկան նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության միջկառավարական խմբի նիստում:
Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։