Հայաստան
Քննչական կոմիտեի թիմն առաջին տեղն է գրավել
ՀՀ քննչական կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող այս տարվա բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում՝ գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով համապատասխան պատվոգրի և գավաթի. այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Բարձրացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողների տարիքային շեմը
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մի շարք կարգավորումների` ներկայումս գործող օրենսդրությանն ու միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:
«ՌԴ-ն ՀՀ հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, պետք է խրախուսենք ներդրումները». Գևորգ Պապոյան
Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։
Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն
Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։
Դանակահարություն Սյունիքի գիշերային ակումբում
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում Սյունիք բնակավայրում գտնվող գիշերային մի ակումբում տուժած երիտասարդը վիճաբանել է Հալիձոր գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ: