Հայաստան
Չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում. «Զվարթնոց»
Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում:
Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր
Հուլիսի 18-ին, ժամը 18:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր:
ԼՂ ներկայացուցչությունում փակ հանդիպում է անցկացվել․ «Հրապարակ»
Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսևորել։
Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել պատգամավոր Սոնա Ղազարյանը․ «Ժողովուրդ»
Սոնա Ղազարյանը հայտարարագրել է 2020 թվականին համատեղ սեփականությամբ ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։