Հայաստան
Ջո Բայդենը հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական. Հակոբ Բադալյան
Գործնականում բոլորի համար նկատելի էր, որ Ջո Բայդենը նախագահի ընտրության երկրորդ ժամկետին հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական՝ առողջական խնդիրներից ելնելով, և նախագահի պաշտոնը զբաղեցնելու էր փոխնախագահ Կամալա Հարիսը:
Մետրոպոլիտենի տնօրենը ԵՄ դեսպանին է ներկայացրել ապագա զարգացման ծրագրերը
Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
ՍԱՏՄ-ն անդրադարձել է «Ռոսսելխոզնադզոր»-ից ստացված նամակին
Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Արմեն Հարությունյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն):
Փորձել է մեքենայով փախչել՝ քաշելով նաև ոստիկանին
Ոստիկաններին հարվածող անձանցից մեկը փորձել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, ինչը ոստիկաններից մեկը փորձել է կանխել, սակայն ավտոմեքենայի վարորդը վարել է ավտոմեքենան՝ քաշելով ոստիկանին։