Հայաստան
Մինչև հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ կնշանակվի. նախարարություն
Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։

Ապրիլի 1-ից գործում է առցանց անմաքս առևտրի շեմի նոր սահմանաչափը
Առցանց անմաքս առևտրի շեմը փոփոխվել է. 2024 թվականի ապրիլի 1-ից գործում է 200 եվրո և 31 կգ։ Այս սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով և վերաբերում է բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։

«Հայրենասիրություն խաղալու և փող աշխատելու այլ տեղ գտեք»․ Թաթուլ Հակոբյան
«2016-ի այս օրը Ադրբեջանը սկսեց մինի-պատերազմ և հասավ որոշակի հաջողությունների՝ ծանր զոհերի գնով: Ցավալի կորուստներ ու թանկագին զոհեր տվեց նաև հայկական կողմը:

Այսօր քառօրյա պատերազմի տարելիցն է
ՌԴ միջնորդությամբ, ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց, ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները: Մարտական գործողությունների հետևանքով Հայկական կողմը տվեց 110 զոհ և 120 վիրավոր:
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։