Հայաստան
Օրենքով գողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 մլն դրամ գրավը
Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին «RAND»-ի հրապարակմանը
Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է հրապարակմանը։

Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին: Մեծ պահանջարկ վայելող երաժիշտների ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ՝ Մոցարտից և Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել:

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետի որոշմամբ, Տիգրան Իգիթյանը նշանակվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Բելառուսի որոշումը վերաբերում է Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանի
Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։