Հայաստան
Նախարարի կողմից տրվել են մի շարք նոր հանձնարարականներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։

Խաչատուրյանն ու Մարագոսն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Արդարադատության նախարարը ներկայացրել է 2023թ. իրականացված ծրագրերը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

Ապօրինի հորերի շահագործումը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող Գ.Դումանյանին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են առանց ջրօգտագործման թույլտվության 2 խորքային հորից իրականացվող ապօրինի ջրառի դեպք։
Ոստիկանների համար էթիկայի և վարքագծի կանոնագիր է մշակվել
ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կսահմանվեն ծառայողների կարգապահության չափանիշները և կարգապահական պատասխանատվության կարգավորումները։