Երևան

Բակերի բարեկարգում՝ Շենգավիթ վարչական շրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայրաքաղաքում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջանում մի շարք բնակելի շենքերի հարակից տարածքներ արդեն իսկ մաքրվել են ապօրինի շինություններից ու ցանկապատերից:

Վարչական շրջանում այս պահին 17 բակ է հիմնանորոգվում: Վերականգնվում ու ընդլայնվում են կանաչ տարածքները, կառուցվում են երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ: 

Գործընթացը կրում է շարունակական բնույթ. երևանյան բոլոր բակերը  փուլ առ փուլ կդառնան առավել հարմարավետ և բարեկարգ: