Երևան

Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում Ողջաբերդ գետի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել էր հենապատը։ Ջրալցվել էին հարակից փողոցները և բնակելի տները: Այժմ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

Ժամանակավոր հենապատի կառուցման, ջրանցքի հունի և փողոցների մաքրման աշխատանքներում ներգրավված են նաև «Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներն ու տեխնիկական միջոցները։ Նոր Արեշ 50-րդ և հարակից փողոցներում այս պահին ևս աշխատանքները շարունակվում են: 

Մանրամասները՝ տեսանյութում։