Երևան

«Էլեմենտար քթի ծակ է. ասֆալտապատողները ինտերնետին հասանելիություն ունե՞ն, թե՞ ոչ». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեր ասֆալտի փոսալցնողները որ առավոտյան արթնանում են, ինտերնետին հասանելիություն ունե՞ն, թե՞ չունեն։ Երևի ունեն՝ 21-րդ դար է։ Երբ գրում են՝ եղանակ, տեսնում են՝ 8 օր անձրև է գալու, հիմնական, առաջնային փողոցներից մեկը լավ քանդում են, գնում են տուն, որ 10 օր հետո գան՝ ասֆալտը լցնելու։ Ես այս տրամաբանությունը չեմ կարող հասկանալ»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդպես վարվել են Բաղրամյան պողոտայում. «Լավ, էլեմենտար քթի ծակ է»։

Ավինյանը նաև հանձնարարել է գտնել ձևը, որ ասֆալտապատման աշխատանքները նույն օրն արվեն. «Տեսել եմ՝ 12 ժամում է արվում, բայց պետք է հնարավորինս արագ։ Մեկ է՝ «Կռազ»–ից բահով ասֆալտ լցնելու տրամաբանությամբ է արվում։ Մեզ համար ընդունելի չէ։ Թող մի քիչ ավելի թանկ լինի, բայց որակը լինի այնպես, ինչպես պահանջում ենք»։