Երևան

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում ու տեղ չեն հասնում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի տեղադրման գործընթացին։ 689 օբյեկտում ուսումնասիրություններ են արվել, արձանագրվել են խախտումներ։ Նման ցանցեր տեղադրելու անհրաժեշտություն է նկատվել 164 օբյեկտում, որից պատշաճ ապահովված են 33-ը, իսկ 54-ը կրում են ձևական բնույթ։

Արձագանքելով կատարվածին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում։ Պետք է հասկանանք՝ այդ որտեղ են այդքան պտտվում»,- ասել է նա՝ անդրադառնալով այս կապակցությամբ օրենսդրական նախագծին։