Երևան

«Կենտրոնում բետոնե սալիկներն առհասարակ մոռանանք, անցնում ենք քարի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք նախորդիվ քննարկել էինք բետոնե մայթի սալիկների վերաբերյալ ստանդարտներ։ Նախորդ շաբաթ տեսել եմ, որ մրցույթ է հայտարարվել, ու այդ ստանդարտները չեն պահպանվում». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հանձնարարեց ֆիքսել. «Կենտրոնում բետոնե սալիկներն առհասարակ մոռանանք, անցնում ենք քարի։ Եվ եկեք հասկանանք՝ ով է այդ աշխատակիցը, որ այդ շրջաբերականը չի հասկացել և նորից մրցույթի է գնացել առանց ԳՕՍՏԻ։ Հետևաբար, ենթադրվում է, որ կոնկրետ մարդ նկատողություն պետք է ստանա»։

Մանրամասները՝ տեսանյութում