Երևան

Երևանում դեֆորմացված ծառերը կփոխարինվեն գեղազարդ և արժեքավոր ծառերով

Մարտի 23-ից մեկնարկում է երկար սպասված կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՕԱԿ-ը։ 

Նշվում է, որ տարածքն ընդգրկում է Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտայի միջև ընկած հատվածը՝ Մոսկովյան փողոցը, Սայաթ Նովա պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան խաչմերուկ: