Երևան

Երևանում կան փոփոխություններ, և այդ փոփոխություններն ավելի տեսանելի են լինելու․ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Քաղաքների, պետությունների հաջողությունը կայանում է հենց նրանում, որ յուրաքանչյուր իշխանություն իրականացնում է ինչ–որ աշխատանք, և հերթափոխով տալիս է մյուսին, որ շարունակի»․ այսօրվա գործակարգավարական նստում ասել է Հրաչյա Սարգսյանը, հայտարարելով Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հարժարականի մասին։

Ըստ նրա, «Իմ քայլը» դաշինքի ծրագրի մեծ մասն իրականացվել է․ «Իհարկե, տարբեր խոչընդոտներ են ի հայտ եկել իրականացման փուլում, բայց ակնհայտ է, որ կան փոփոխություններ, և այդ փոփոխություններն ավելի տեսանելի են լինելու՝ սկսած տրասնպորտի ոլորտից, որ ամենակարևոր հարցն է Երևանում, կանաչապատման ոլորտից, իրավական ոլորտին, քաղաքաշինական ոլորտին։ Այո, կան բացթողումներ, որ եղել են մեր կողմից, բայց ես ուրախ եմ նրանով, որ եթե մենք համեմատում ենք 2018թ․ հետո քաղաքացիների ակնկալիքները քաղաքային իշխանությունից, այլ հարցադրումների ներքո են նայվում, և դա գոհացուցիչ է»։

Սարգսյանը նաև նշեց․ «Յուրաքանչյուրս մեր տեղում, անկախ նրանից՝ ունենք նեղացվածություն, անհամաձայնություններ կամ դժգոհելու այլ առիթներ, հիշենք, որ 2020թ․ ունեցանք պատերազմ, և այդ պատերազմի ընթացքում ունեցանք զոհեր։ Եւ երբ այդ տղաները գնում էին կռվելու, ոչ մեկը չէր փնթփնթում, չէր ասում, թե ինչ դժվարություններ կան, այլ նրանք իրենց հայրենիքն էին պաշտպանում։ Եւ մենք պարտավոր ենք մեր տեղում կատարել մեր աշխատանքը պարտաճանաչ, որպեսզի կարողանանք ինչ–որ ձև տղաները, որ շարունակում են պաշտպանել, տղաները, որ զոհվել են հայրենիքի համար, կարողանանք այդ հայրենիքը պահպանել»։

Ըստ Սարգսյանի, ապրում ենք բարդ ժամանակաշրջանում, և իրավունք չունենք ներսում ունենալ պառակտումներ, այլ հարկավոր է համատեղ աշխատանք տանել։