Երևան

Ծավալուն ներդրումներ՝ մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավման համար

Կենսաապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներն ընթացիկ տարում ծավալուն ներդրումներ կանեն՝ միտված մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավմանը:

Կարևորելով գործընթացը՝ քաղաքապետ Սարգսյանը միևնույն ժամանակ հանձնարարել է քաղաքապետարանի կողմից տրամադրված թույլտվությունների հիման վրա առանձնացնել հասցեներն ու տրամադրել վարչական շրջաններին՝ գործընթացը մշտական հսկողության ներքո պահելու համար:

«Քաղաքային միջավայրում առանց անհարմարություններ ստեղծելու դժվար է մեծ ծրագրեր իրագործել, և մենք պետք է համատեղ ուժերով այնպես անենք, որ գործընթացը կազմակերպվի գրագետ հաշվարկներով, տարածքներում էլ ապահովվեն սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները»,- ընդգծել է քաղաքապետը: