Երևան

Քաղաքի որոշ հատվածներում  փոխվել է երթևեկության կազմակերպումը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել:

Գծանշում, ճանապարհային երթևեկության նշանների տեղադրում և միջնապատերի տեղադրում. ներկայացված առաջարկներով պայմանավորված՝ քաղաքի որոշ հատվածներում  փոխվել է երթևեկության կազմակերպումը:

Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: