Միջազգային

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար

ՌԴ Պետդուման այսօր հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը՝ ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 375 պատգամավոր, դեմ ՝ 0։ Եւս 57 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:

Իսկ փոխվարչապետերի և նախարարների թեկնածությունը ՌԴ Պետդուման կքննարկի մայիսի 13-ին. հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո նախարարների կաբինետը՝ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ, վայր էր դրել լիազորությունները պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց առաջ: ՈՒ կրկին այդ պաշտոնում առաջադրվել է Միշուստինի թեկնածությունը. նա ՌԴ կառավարության ղեկավարն է 2020թ-ից։