Միջազգային

Գերմանիան Ուկրաինային HIMARS համակարգեր է տրամադրելու

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հայտարարել է Ուկրաինա HIMARS երեք հրթիռային կայանների առաջիկա առաքման մասին․ «Հրթիռային կայանքները կգան ԱՄՆ ռազմական պահեստներից և կվճարվեն մեր կողմից»․ հինգշաբթի օրը՝ մայիսի 9-ին, Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից հետո ասել է Պիստորիուսը։ Առաքումը կիրականացվի Վաշինգտոնի հետ համագործակցությամբ, նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։