Միջազգային

Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սպառնաց Ռաֆահանում մեծ գործողություն սկսելու դեպքում դադարեցնել Իսրայելին զինամթերքի մատակարարումը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»։

«Եթե մենք ստիպված լինենք միայնակ պայքարել, մենք միայնակ կպայքարենք։ Ես արդեն ասել եմ, որ եթե ստիպված լինենք, մենք կպայքարենք եղունգներով»,— ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։

Ըստ նրա․ «Բայց մենք շատ ավելին ունենք, քան եղունգները, և մեր ոգու ուժով, և Աստծո օգնությամբ մենք կհաղթենք»։