Միջազգային

Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

ԱՄՆ-ի և SpaceX-ի ներկայացուցիչները կարողացել են կասեցնել ռուս զինվորականների կողմից Starlink տերմինալների չարտոնված օգտագործումը․ Bloomberg-ին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ջոն Փլամբը։

«Մենք առայժմ հաջողությամբ հակազդում ենք օգտագործմանը, բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանը կշարունակի ուղիներ փնտրել Starlink-ի և այլ կոմերցիոն կապի համակարգերի շահագործման համար», - ասել է Փլամբը: Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները և SpaceX-ը այժմ մշակել են «լավ լուծում»՝ սահմանափակելու նման գործողությունները։ Ինչպիսի՞ որոշման մասին է խոսքը, Փլամբը չի հստակեցրել։