Միջազգային

Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին հրաժարական է տվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով։

«Անձամբ ես իմ շրջապատում որևէ մեկին չեմ ճանաչում՝ ո՛չ կառավարությունում, ո՛չ դիվանագետների մեջ, ով բացահայտ ռուսամետ է: Ես հասկանում եմ, որ դա կարող է լինել ինչ-որ մարտավարություն որոշակի նպատակին հասնելու համար։ Բայց ես այլևս չեմ տեսնում իմ դերն ու ռեսուրսներն այս ուղղությամբ՝ շարժվել դեպի Եվրոպա և միևնույն ժամանակ պաշտպանվել ինձ Եվրոպայից»,- գրել է Ջավախիշվիլին։