Միջազգային

Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ռուսաստանի ՆԳՆ-ն ռեփեր Օքսիմիրոնի՝ Միրոն Ֆյոդորովի նկատմամբ հետախուզում է հայտարարել․ Radar Armenia-ին հայտնի դարձավ միջազգային լրատվամիջոցներից։

Նրա հետախուզման քարտում ասվում է, որ ռեփերին որոնում են քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն թե կոնկրետ ի՞նչ արարքի համար, և ո՞ր հոդվածով՝ չի նշվում։ Օքսիմիրոնի դեմ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնապես չի հաղորդվել:

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, գրում է, որ ռեփերի դեմ գործ է հարուցվել «ինոագենտի» գործունեության կանոնների խախտման վերաբերյալ։