Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում՝ ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ի աշխատանքի կողքին հնարավորություն կա խոսելու երկու երկրների հարաբերությունների ողջ համալիրի մասին՝ ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սա ռեկորդային է։ Նախկինում նման ծավալ չի եղել։
«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում»,- ասել է Պուտինը։
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերին։ Դրանից հետո կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։
«Հուսով եմ և վստահ եմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է վարչապետը։