Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլեւ լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից. այս մասին գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ըստ Ամիրբեկովի, այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։ Ամիրբեկովը ընդգծել է, որ եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ «Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանի մեջով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի», - ասել է նա: