Միջազգային

ԵԱՏՄ երկրների առաջնորդները՝ ընթրիքի սեղանի շուրջ․ հայտնի է ճաշացանկը

ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտից հետո մասնակից երկրների առաջնորդները մասնակցել են ընթրիքի։

«Թույլ տվեք բոլորիդ հրավիրել ոչ պաշտոնական, բայց դեռ աշխատանքային ճաշի։ Մեզ կմիանան Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները»,- ասել է Պուտինը:

Ոչ պաշտոնական ճաշի ժամանակ մատուցվել է բորշ՝ կարկանդակով և թթվասերով, Պոժարսկու կոտլետներ և պելմենիներ՝ սաղմոնով։ Աղանդերի համար առաջարկվել է «Աննա Պավլովա» և չիչխանի հյութ: