Միջազգային

Էրդողանը բավարար է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները։

Էրդողանը բավարար է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը՝ ընդգծելով, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից, նշել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը, և որ տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն։

Նա ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ կանխելու միակողմանի և կողմնակալ արտաքին միջամտությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական հակամարտությանը, և Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կշարունակվի բոլոր ոլորտներում։