Միջազգային

Ռուսական զորքերը հարվեծել են Ուկրաինայի էներգոօբյեկտներին

Պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր մարզերում։ Վնասվել են երկրի վեց շրջանների էներգետիկ օբյեկտները․ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

«Հարձակման են ենթարկվել Պոլտավայի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Լվովի, Իվանո-Ֆրանկիվսկի և Վիննիցայի շրջանների էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները: Էլեկտրաէներգիայի խնայողական օգտագործումը մեզանից յուրաքանչյուրի ներդրումն է հաղթանակի գործում։ Առավոտյան և երեկոյան ժամերին պատասխանատու սպառումը հատկապես կարևոր է»,- ասվում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության Telegram ալիքում։