Միջազգային

ԵԱՏՄ երկրները Մոնղոլիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշում են ստորագրել

ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշում են ստորագրել Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։

Բացի այդ, ի թիվս այլ փաստաթղթերի, որոշում է ստորագրվել ԵԱՏՄ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրման հարցերի վերաբերյալ՝ ապրանքների հավաստագրման և ծագման ստուգման էլեկտրոնային համակարգի շրջանակներում։

Կարգադրություն է ստորագրվել նաև բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտների գործունեության կանոնակարգման շրջանակներում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։