Միջազգային

Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի

Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում տեղի ունեցած մի շարք աղետալի ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 83-ի։ Իշխանությունները նաև հետաքննում են ևս չորս մահվան դեպք՝ պարզելու՝ արդյո՞ք դրանք կապված են փոթորիկների հետ:

Հաղորդվում է, որ ևս 276 մարդ է վիրավորվել, առնվազն 111 մարդ էլ անհետ կորել, 121․000 մարդ տեղահանված է: Աղետից տուժել է ավելի քան 850.000 մարդ 345 նահանգներում, ավերվել են տներ, ճանապարհներ և կամուրջներ: