Միջազգային

Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Ռուսաստանն այլևս գրեթե չի օգտագործում Ղրիմի կամուրջը Ուկրաինայի առաջնագծում գտնվող իր զորքերի մատակարարումների համար։ Այդ մասին հայտնել է The Independent-ը։ 

Ինչպես նշում է թերթը, ավելի քան երեք ամիս առաջ է՝ փետրվարի 29-ին, նկատվել մեկ ռուսական բեռնատար գնացք՝ մոտավորապես 55 վագոն վառելիքով։ Ո՛չ մարտին, ո՛չ ապրիլին, ըստ Դնեպրում գործող «Մոլֆար» գործակալության, կամրջով ռուսական ռազմական ուժերի տեղաշարժեր չեն եղել: Գործակալությունն իր վերլուծության համար օգտագործել է «Maxar» արբանյակային պատկերների, երկաթուղային վագոնների և բեռների նույնականացման համադրություն: