Միջազգային

«Պուտին-Փաշինյան հանդիպումը շատ հարցերի պատասխան կտա». Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ մայիսի 8 տեղի կունենա ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաձնազրույցը։ 

Խոսելով Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը նշել է, որ քաղաքական գործիչները բավական երկար ժամանակ չեն տեսել միմյանց, իրենց վերջին անձնական շփումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում. «Դրանից հետո առաջնորդները գործնականում չեն շփվել, ուստի ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ մենք շատ ենք կարևորում այս երկկողմ հանդիպումը, որն, ինձ թվում է, կօգնի շատ հարցերի պատասխան տալ»,- եզրափակել է Ուշակովը։