Միջազգային

Ուկրաինան մեկ քայլ է հեռու ՆԱՏՕ-ի հրավերից

Ըստ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ Ուկրաինան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի անդամները որոշում կկայացնեն երկրի անդամակցության հայտի վերաբերյալ հուլիսին Վաշինգտոնում կայանալիք հաջորդ գագաթնաժողովին․ «Մեր բանակը գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներով, մենք իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները և այժմ մենք մեկ քայլ առաջ ենք հրավերից»,- ասել է Շմիգալը «CBC News»-ին տված հարցազրույցում։

Հարցին՝ Ուկրաինան կողջունի՞ ՆԱՏՕ-ի երկրներից լրացուցիչ զորքերի ժամանումը (ինչպես առաջարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist-ին տված վերջին հարցազրույցում), Շմիգալը պատասխանել է, որ ուժեղացումները, անշուշտ, կօգնեն ետ մղել ռուսներին: Սակայն առայժմ, նրա խոսքով, Ուկրաինան իր գործընկերներից ռազմական տեխնիկա է խնդրում: