Միջազգային

«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել

«Կիևին անհրաժեշտ զենքը ցանկալի է արտադրել Ուկրաինայի տարածքում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և եվրոպական ընկերությունների մասնակցությամբ, տրանսպորտային ծախսերը խնայելու համար»․ նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-ի և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համաժողով ժամանելուն պես։

«Հնարավորության դեպքում զենքը պետք է արտադրվի Ուկրաինայում՝ եվրոպական ընկերությունների աջակցությամբ։ Դա թույլ կտա խնայել փոխադրման ծախսերը և զենք արտադրել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է», - ասել է Բորելը: «Այս համաժողովին 25 երկրից ժամանել է 140 ընկերություն, մենք կքննարկենք, թե ով կարող է ավելի շատ արտադրել Ուկրաինայում», - հավելել է Բորելը։