Միջազգային

Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է անում տարհանվել Գազայի հատվածում գտնվող Ռաֆահի արևելյան շրջաններից՝ նախքան պլանավորված ցամաքային գործողություն իրականացնելը: Իսրայելցի զինվորականներն առաջարկում են խաղաղ բնակիչներին տեղափոխվել Ալ-Մավասի և Խան-Յունիսե շրջանների ընդլայնված հումանիտար գոտի:

Իսրայելի բանակը սկսել է թռուցիկներ տարածել Արևելյան Ռաֆախում: Զինվորականները նաև զանգահարում են բնակիչներին և նրանց ուղարկում SMS՝ հրահանգներով, թե ինչպես հասնել հումանիտար գոտի: Տարհանման հրամանն առայժմ տարածվում է միայն Ռաֆահի որոշ արևելյան շրջանների, ոչ թե Գազայի հարավում գտնվող ամբողջ քաղաքի վրա: