Միջազգային

«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելին պետք է առաջարկեն ընդունել 1967թ. սահմանները։ Նրա խոսքով՝ ոչ միայն Համասը, այլև բոլոր պաղեստինցիները պատրաստ են Պաղեստինի ստեղծմանը 1967 թվականի սահմաններով։

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ եթե այս ողբերգությունից դասեր չքաղեն և «երկու պետություն»  համատեքստում լուծում չգտնվի, սա Գազայում վերջին պատերազմը չի լինի։

Նախարարն ուշադրություն է հրավիրել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լրջության վրա։ Նա ընդգծել է, որ այս լարվածությունը կարող է ավելի լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել։

«Եվ չնայած իրավիճակն այս պահին կարծես թե հանդարտվել է, նման ռիսկ միշտ էլ կա»,- ասել է Հաքան Ֆիդանը։