Միջազգային

Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա

Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է չինական հեռուստատեսությունը: 

Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ Էմմանուել Մակրոնը բանակցությունների ընթացքում հույս ունի ՉԺՀ-ի առաջնորդի հետ քննարկել ուկրաինական հակամարտությունը:

Սի Ծինպինը հայտարարել է, որ Ֆրանսիա այցի ընթացքում Մակրոնի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր: