Միջազգային

Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է

Լոնդոնի Լեյբորիստների կուսակցությունից քաղաքապետ Սադիկ Խանը երրորդ անգամ վերընտրվել է Միացյալ Թագավորության մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում:

Քվեարկության արդյունքում 53-ամյա Սադիկ Խանը հավաքել է ձայների 43,8 տոկոսը: Պահպանողական կուսակցությունից նրա մրցակցին՝ 69ւ- ամյա Սյուզան Հոլին, ընտրել է քվեարկողների 32,7 տոկոսը։  

Լոնդոնի ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 40,5 տոկոս, ինչը 1,5% -ով ցածր է, քան 2021 թվականին: