Միջազգային

Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ՉԺՀ այցի ժամկետները կհայտարարվեն պատշաճ ժամկետում: Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այցի ժամկետները կհրապարակվեն ժամանակին», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով գործակալության նյութը, որում նշվում է, որ Պուտինը մայիսի 15-16-ը կայցելի Չինաստան:

Պարբերականն ընդգծում է, որ Չինաստանի ԱԳՆ-ն չի պատասխանել այդ տեղեկությունը հաստատելու խնդրանքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ապրիլի 25-ին ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում, հայտնել է, որ մայիսին նախատեսվում է այց Չինաստան: