Միջազգային

Բայրամովն ու Պուտինի հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Մայիսի 2-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ, ով Բաքվում է՝ մասնակցելու միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային համաժողովին:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, COP29-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը: