Միջազգային

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

Թուրքիան այսօրվանից դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ, տեղեկացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին։ 

«Թուրքիան հինգշաբթի օրվանից դադարեցրել է բոլոր արտահանումները և ներմուծումներն Իսրայել և Իսրայելից», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թուրքիան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։ Գործակալության հաղորդագրության մեջ որոշման վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։