Միջազգային

Ուկրաինայի արտգործնախարարն անդրադարձել է Միրզոյանի հետ հեռախոսազրույցին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազանգին։

«Զրուցեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, քննարկեցինք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։

Ողջունեցի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»,- գրել է նա։