Միջազգային

Մակրոնը կրկին հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելը

The Economist-ը հայտնել է, որ Մակրոնն անցյալ շաբաթ ծրագրային ելույթով հանդես գալուց հետո հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ Եվրոպան «մահկանացու է» և կարող է «մահանալ» 2022թ․ փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսական ագրեսիայից բխող սպառնալիքի պատճառով:

«Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվել ենք մեկի հետ, որը ևս ոչինչ չի բացառում»,-ասել է Մակրոնը, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա համաձայն է այս տարվա սկզբին ողջ Եվրոպան ցնցած այն մեկնաբանությունների հետ, որ չի բացառվում արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա:

Մակրոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի առաջ գնալ, իրենք բոլորն ստիպված կլինեն հարց տալ «զորքեր ուղարկելու մասին»։ Նման քայլը բացառելուց հրաժարվելը նա անվանել է «ռազմավարական տագնապ իր գործընկերների համար»: «Ո՞վ կարող է պնդել, որ Ռուսաստանը կանգ կառնի այնտեղ։ Ինչպիսի՞ն կլինի մյուս հարևան երկրների՝ Մոլդովայի, Ռումինիայի, Լեհաստանի, Լիտվայի և այլոց անվտանգությունը», - հարց է տվել Մակրոնը։