ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ապրիլի 30-ին դաշինքի անդամներին պաշտոնապես առաջարկել է հինգ տարվա ընթացքում հատուկ հիմնադրամով 100 մլրդ դոլար հավաքել՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար:
Այդ մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Փարիզում տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետությունների գործընկերների հետ հանդիպումից առաջ: