Միջազգային

Չինաստանում ավտոմայրուղու փլուզման զոհերի թիվը աճել է

Մայիսի 2-ի առավոտյան Չինաստանում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 36-ի․ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Փլուզված կամրջի փլատակների տակ 23 ավտոմեքենա կա։

Մեյչժոու-Դաբու ավտոմայրուղու հատվածում ճանապարհահատվածը փլուզվել է մայիսի լույս 1-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 2:10-ին: Արդյունքում կամրջի վրա գտնվող տրանսպորտային միջոցները հայտնվել են գոյացած փոսում, որոշ մեքենաներ բռնկվել են։ Փլուզված ճանապարհահատվածի երկարությունը մոտ 18 մ է, մակերեսը՝ 184 մ²: Կամրջի փլուզված հատվածների ապամոնտաժումը շարունակվում է: