Միջազգային

ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար

Մայիսի 2-ին Բեյրութ կատարած այցի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի ուղեկցությամբ քննարկել է Լիբանանի առջև ծառացած ներքին և տարածաշրջանային կարևոր խնդիրները և այն, թե ինչպես ԵՄ-ը կարող է լավագույնս աջակցել երկրին և նրա ժողովրդին: Նա նշել է, որ ԵՄ-ը Լիբանանին կտրամադրի 1 մլրդ եվրո ֆինանսական օգնության փաթեթ 2024-2027 թվականների համար:

ԵՄ-ի այս շարունակական աջակցությունը կամրապնդի հիմնական ծառայությունները Լիբանանի բնակչության համար: Այն ուղեկցվելու է հրատապ տնտեսական, ֆինանսական և բանկային բարեփոխումներով։ Բացի այդ, Լիբանանի զինված ուժերին եւ անվտանգության այլ ուժերին աջակցություն կցուցաբերվի սահմանների կառավարման եւ մաքսանենգության դեմ պայքարի համար սարքավորումների եւ կադրերի պատրաստման տեսքով: