Միջազգային

Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը

Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը ստորագրել են երեք երկրների էներգահամակարգերի միավորման վերաբերյալ համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 1-ին՝ Տաշքենդում, երեք երկրների էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքներով: Այդ մասին սոցցանցում հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը: