Միջազգային

Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը

Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը:

«Խորհրդանշական է, որ այդ միջոցառումը տեղի կունենա այն քաղաքում, որտեղ 1991թ.-ին ստորագրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց սահմանների որոշման սկզբունքները»,– ասել է նա։