Միջազգային

Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան

Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է դիվանագիտական գործունեությունը։ 

Հիշեցնենք, որ նա ետ էր կանչվել խորհրդակցությունների համար՝ Բաքվի և Փարիզի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագետին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: