Միջազգային

Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով

Գործարար Էլոն Մասկի կարողությունը վերջին հինգ օրվա ընթացքում աճել է 37,3 մլրդ դոլարով, հետևում է Bloomberg Billionaires Index-ի տվյալներից: Սա նրա շահույթի ամենամեծ շաբաթական աճն է 2022 թվականի մարտից ի վեր: Նախօրեին Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ հնարավոր համագործակցության մասին լուրերի ֆոնին: