Տուլայի կենտրոնական զբոսայգում փրկարարները կարուսելից իջեցրել են 16 մարդու, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ կարուսելը, որում եղել են նաև մեծ թվով երեխաներ, կանգ է առել տեխնիկական անսարքության պատճառով։ Տուժածներ չկան։